ՅԱՐՁԱԿԻՄ

ՅԱՐՁԱԿԻՄ
(եցայ.) NBH 2-0347 Chronological Sequence: Early classical, 8c ձ. ὀρμάω impetum facio, irruo, appeto ἑκπηδάω, ἑξάλλομαι insilio ἑπιτρέχω, ἑπέρχομαι incurro, supervenio եւն. Արձակիլ անձամբ կամ սաստկութեամբ. դիմել. ʼի վերայ վազել. խաղալ. խոյանալ. սրանալ. արշաւել. վրայ վազել, վրան կամ էտեւէն երթալ հասնիլ, նետուիլ. ... *Յարձակեցան դարանամուտքն: Յարձակեցար դիմել ʼի վերայ աւարիդ: Կորիւն առիւծու. եւ յարձակեսցի ʼի Բասանայ: Յարձակեցաւ ʼի վերայ գնդին, յաջ եւ յահեակ կոտորեաց: Յարձակեցան ʼի ներքս ʼի քաղաքն: Ամենայն հեթանոսաց յարձակելոց ʼի վերայ Երուսաղէմի. եւ այլն: *Էր ազատ արդեօք, եթէ ʼի մեզ էր երբեմն յարձակելն, եւ երբեմն ոչ յարձակելն. Նիւս. բն.: ԶԿՆԻ կամ ԶՀԵՏ ՅԱՐՁԱԿԻԼ. καταδιώκω persequor. Հալածել. վանել. զհետ մտանել՝ պնդիլ: Տե՛ս Օր. ՟Ժ՟Ա. 4: ՟Ա. Թագ. ՟Ժ՟Է. 52. եւ այլն:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»