- ՅԵՂՅԵՂԵՄ
- (եցի.) NBH 2-0354 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 11c, 13c ն. τρέφω, περιστρέφω, ἁναστρέφω , ἑπιστρέφω verso, repeto. որ եւ ՅԵՂՅԵՂՈՒԼ. Ստէպ յեղուլ կամ այլայլել. յեղանակել. որպէս երկրորդել, կրկնել զբան պէսպէս օրինակաւ. շրջշրջել. հետազօտել. ... *Զայս ամենայն ստեղծցուք ʼի միտս, եւ յեղյեղեսցուք: Զայս եւ մեք յեղյեղեսցուք ʼի փորձութիւնս: Բանք տրտմածինք յորժամ յաճախաբար յեղյեղին. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. յհ.: *Զայս ամենայն Պօղոս յաճախապէս յեղյեղէ. Խոսր. պտրգ.: *Զայս տուն (բանի) յեղյեղել. Նար. ՟Կ՟Ա: *Զտէրունական բարբառն յեղյեղեմ: Բազում անգամ զնոյն յեղյեղեաց. Սեբեր. ՟Է: Սկեւռ. ես.: ՅԵՂՅԵՂԵԼ. τρέπω verto, commuto διάγω traduco, diduco. Յեղափոխել. յեղաշրջել. յեղուլ. փոխել. եւ Շրջշրջել. ճօճել. ... *Զլիճ մի ծովուց ʼի յորակութիւն գեղոյ յեղյեղեցից (կամ յեղեղեցից). Նար. ՟Թ: *Որ յեղյեղին՝ եւ այլայլի. Նիւս. կազմ.: *Նախ յեղյեղեցին զյոյն գիրն ʼի հայերէն այբուբենս (այսինքն վերածին ʼի շարադասութիւն ըստ կանոնի տառադարձութեան), եւ ապա զթերին նորա լցուցին աստուածաշնորհ պարգեւօքն. Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ի՟Գ: եւ Հ. կիլիկ.: *Զմահաբեր վաղակաւորն ʼի վերայ խաղացուցեալ յեղյեղէր. Պիտառ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.