ՅԵՂՈՒՄ

ՅԵՂՈՒՄ
(զի, յե՛ղ.) NBH 2-0355 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 13c ն. իսկ կր. յեղում կամ յեղանիմ, ղայ. Որ եւ ՅԵՂԵՄ, ղիմ. (ʼի ձայնէս Այլ, Այլայլել.) τρέπω, περιτρέπω verto, converto, muto, verso, redigo. Յեղյեղել. փոխել. փոփոխել. յեղափոխել. յեղանակել. շրջշրջել. շրջել. դարձուցանել. (լծ. եւ շեղել, եւ հեղուլ.) *Գինին կնացուցեալ յեղու ʼի խենեշ վատասրտութիւն. Պիտ.: *Զբոլոր ոգիսն իբր զնաւ աննեցուկ յեղեալ կործանեսցէ. Փիլ. ել.: *Ոչինչ եւս է՝ որ հարկաւորէ զմեզ՝ յեղուլ զայն ʼի դէմս որդւոյ. Պրպմ.: *Դիւրին է զայս յեղուլ ʼի մերս տեսութիւն: Յեղուն զանձինս ʼի լաւագոյնս. Իգն.: կր. կր. *Սկսաւ յեղուլ եւ հոլովել առ վատթարն: Այլք ամենայն յեղուն, բայց միայն ինքն անյեղ եւ անփոփոխ է: Առանց յեղլոյ: Երկիր հաստատուն է, եւ (սակայն) ոչ առանց յեղլոյ. Փիլ.: *Ախորժաբար սիրեն ʼի վատթարն կոյս յեղուլ: Ոչ ʼի մարմնաւոր կարեաց իմեքէ յեղում ʼի վրիպանս. Պիտ.: *Ցուրտ ʼի ջերմոյ յեղեալ շրջեցաւ, քանզի այլայլեցաւ. Արիստ. ստորոգ.: *Պանդորոս զբանն ʼի մարմին եւ յոսկերս յեղեալ ասէր. Յհ. իմ. երեւ.: *Որք ոչ կամին յառաքինութենէ ʼի վատթարն յեղանիլ, ոչ երբէք յեղումն կրեսցեն. Անյաղթ ստորոգ.: *Զվերինդ խնդրել զփառս՝ սերտեալ եւ անփոփոխ, մի՛ զստորինս լուծական եւ յեղլի. Սկեւռ. աղ.: ՅԵՂՈՒԼ. τρέπω verto, transfero. որպէս Թարգմանել. վերածել յայլ լեզու. *Զգիր դիւանաց յեղուլ ʼի յոյն բան: Փոխեաց զամենայն ʼի լեզու ասորի, որ եւ ապա անտի յեղու ʼի յոյն բան: Զքսան եւ զերկու յայտնիսս, եւ զնոր կտակս յեղուլ ʼի հայ բան. Խոր. ՟Ա. 1: ՟Բ. 63: ՟Գ. 53: *Զսոսա յորժամ յեղու ոք յայլ լեզուս. Իգն.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Смотреть что такое "ՅԵՂՈՒՄ" в других словарях:

  • ԵՐԿԱԿ — (ի, աց.) NBH 1 0687 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 8c գ. δυάς dualitas, binarius Երկու թիւն. կրկնակն. երկոյութիւն. *Երկակն եւ եռակ: Մի, այն որ յառաջ քան զերկակն: Ընդ երկակաւն եւ ընդ բազմութեամբն անկեալ: Զայլ երկակսն շարադրեն. Փիլ.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Յ — ( ) NBH 2 0312 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c Տառ երկձայն, երբեմն բաղաձայն համարեալ՝ որպէս հ թոյլ եւ անհագագ. եւ երբեմն ձայնաւոր դատեալ՝ որպէս սկզբնաւորութիւն հնչմանցս ե՛, եւ ի՛. ուստի եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՅԵՂԵՄ — (ղիմ.) NBH 2 0354 Chronological Sequence: 6c, 12c Տ. ՅԵՂՈՒՄ, եւ ՇԵՂԻՄ. *Առաւել եւս ʼի նոյն յեղելով տապալեցան. Եղիշ. ՟Դ: *Յեղիլն ʼի չար՝ ասաց ոչ մնալ հոգի ʼի մարդկան. Մխ. դտ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»