- ՅՈԳՆԻՄ
- (եցայ.) NBH 2-0366 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c ձ. ὁλιγοψυχέω (որպէս փոքրոգի լինել). pusillo animo sum, animo deficio կամ fatigor, defatigor. գրի եւ ՅԱՒԳՆԻԼ, ՅՕԳՆԻԼ. ռմկ. հօգնիլ, հոգնիլ. Ի յո՛գն վաստակոց յոգիս ապաստան լինել. խոնջիլ. վաստակիլ. աշխատիլ՝ իբր տկարանալ յաշխատութենէ. կթոտիլ. լքանիլ. պարտասիլ. ... *Յոգնեցաւ (կամ յոգնեցան) ժողովուրդն ʼի ճանապարհին. Թուոց. ՟Ի՟Ա. 4: *Մինչեւ յոգնեցան՝ որք հարկանէին զնա: Դահճացն յօգնեալ ʼի հարկանելն. Ճ. ՟Ա. Ճ. ՟Բ.: *Ի նաւաքարշութիւնս եւ յընդունայն վաստակս, յորոց յարաժամ յոգնեալ (կամ յօգնեալ՝) անկանին յուժոյ. Պիտ.: *Յոգնեցան երկոքեան կողմանքն ʼի մեծ պատերազմին. Արծր. ՟Բ. 3: (Տես եւ ʼի բայն ՑԱՒԱԳՆԻՄ:)
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.