- ՅՈՂԴՈՂԴԵՄ
- (եցի.) NBH 2-0368 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c, 14c ն. κατασείω exagito προσίστημι offendo σαλεύω moveo, agito. Խախտել. խարխարել. շարժլել. տատանել. յուզել. վրդովել. ... *Եհան ʼի մտաց զահն եւ զկասկածն: Որ յողդողդէր զմիտս լսողացն: Յողդողդել զքարոզութիւն. Ոսկ. մ. ՟Բ. 9. 11: եւ Ոսկ. հռ.: *Զանմեղս յողդողդեն. կատարելոց ինչ օգուտ ոչ լինին (ոյք ʼի լեզուս եւեթ խօսին). Եփր. ՟ա. կոր.: *Եթէ գթասցի եւ ողորմեսցի, միթէ անիրաւութի՞ւնն յողդողդեաց զնա. Եփր. համաբ.: *Ոչ կարաց յողդողդել զնա. Լմբ. պտրգ.: *Եւ յողդողդեալ գերի գնայցէ. Նաւ. ՟Գ. 10: *Ոչ շարժեցաւ կամ յողդողդեցաւ՝ թիւրեալ ʼի հաւատոց անտի. Եփր. ՟բ. կոր.: *Զյողդողդեալսն վերստին հաստատէր. Խոսր.: *Նախ հաստատեսցին, եւ ապա յողդողդեսցին. Երզն. մտթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.