- ՅՈՐԴՈՐ
- (-) NBH 2-0371 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 11c, 12c, 13c, 14c ա.մ. σπουδαῖος, σπουδάζων studiosus, pronus εὕθυμος promptus. Յորդ եւ առատ սրտիւ եռացեալ. յորդեռանդն. կարի յօժար. յօժարամիտ. փոյթ. փափաքօղ. մտադիւր. կամակար. ինքնակամ. դիւրին. դիւրապատրաստ. *Եթէ զձեզ յորդոր եւ յօժար (կամ յորդոր յօժարութեամբ) տեսանիցեմք դարձեալ առ աստուածութիւն անդր. Ագաթ.: *Պիտոյ է յորդորս եւ արթունս եւ զուարթունս լինել. Ոսկ. մ. ՟Ա. 6: *Յիշեսցուք զառատ սէրն Քրիստոսի, եւ յորդոր լիցուք (այսինքն փո՛յթք) յապաշխարութիւն. Ճ. ՟Ժ.: *Յորդոր փութով. Թէոդոր. ի կոյսն.: *Յորդոր կամաւորութեամբ: Յորդոր սրտիւ: Ճանաչելով ʼի նոյն խորհուրդ չարութեան յորդոր եւ զկամս Միհրներսեհի. Փարպ.: *Հոգիս յորդոր է. իսկ մարմինս տկար. Բրս. արբեց.: *Ուժգինք էին, եւ յորդորք ʼի չարութիւն. Ոսկ. գծ.: *Ազգասէրք, այլեւ յորդորք ամենեւին ʼի քաղաքաց խնամակալութիւն: Փափագելի ցանկութեամբ յորդորս առ ինքեանս գործեսցեն զմարդիկ: Յորդորք ʼի հանդիսի պատուիրանապահութեանն լինել. Պիտ.: *Յորդոր եւ խնդալից սրտիւ. Արծր. ՟Բ. 3: *Յորդոր քաջասրտութեամբ ʼի պատերազմին տեղւոջն կային. Պտմ. աղեքս.: ՅՈՐԴՈՐ. որպէս Յորդ. առատ. *Մայրն Մարիամ հառաչմամբ յորդոր, կայր գրկապատեալ ոտիցն ահաւոր: Ցնծայր յորդոր գետն Յորդանան. Գանձ.: *Զերդ մայր որդւովք բերկրեալ յորդոր. Շ. եդես.: *Յորդոր եւ սո՛ւր է ձայն վանգացն այնոցիկ. Մագ. քեր.: *Գետ յորդոր հրոյ ելանէր. Ոսկիփոր.: գ. ՅՈՐԴՈՐ. գ. իբր Յորդորումն. յորդորակ. *Յերկիւղ կամի ածել, եւ յորդոր ʼի հաւատս. Բրսղ. մրկ.: *Յորդոր (կամ Յաւուր) տօնիս ձեր յիշատակ. Շար.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.