- ՅՕՍԵՄ
- (եցի.) NBH 2-0381 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 13c - ՅՕՍԵՄ կամ ՅՈՍԻՄ ՅՕՍՆՈՒՄ կամ ՅՕՍՈՒՄ. (կամ Յաւսեմ. յաւսնուլ.) Երբեմն է որպէս հյ. Հիւսել. որ գրի եւ Հեսել, Հուսել, Հուսուլ, Հուսկուլ. *Գործէին հեսկս առագաստեայ: Թո՛ղ եւ ես յօսից. եւ յօսեալ նորա, եւ այլն. Վրք. հց. ձ. ստէպ: Եւ երբեմն իբրու լծ. թ. եօսմա, եօսուն, հէվէս, նէֆս, է որպէս Հիւսիլ անօրէն խառնակութեամբ. Անառակիլ. խառնակիլ. մտանել առ բօզ. պոռնկիլ. շնալ. ապականել. պղծել, իլ. առեւանգել. *Յաւուրս Նոյի եղեւ ջրհեղեղ վասն այնոցիկ, որ յօսէին զդստերս Կայէնի: Եթէ զիւր խօսեցեալ ոք կին յօսցի, մի՛ խառնէք զնա յաւիտեան. զի գայլ եղեւ, եւ ոչ ետ օրհնել զհարսանիս իւր: Եթէ ոք զոր ոչ իցէ խօսեցեալ՝ յօսցի, անիծեալ լիցի. Կանոն.: *Երիտասարդք ʼի բոզս յօսնուին. Փիլ.: *Յանձն առին նոցա իսրայէլեանքն՝ յօսնուլ յափշտակել իւրեանց ʼի ժողովրդենէ անտի կուսանս. Եփր. ծն.: *Յօսնուլ, կամ յօսուլ. պոռնկել, կամ ծանակել. Հին բռ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.