- ՆԱԽԱԳՈՅ
- (ի.) NBH 2-0386 Chronological Sequence: Unknown date, 8c, 12c ա. προϋπάρχων, προών, προϋφεστώς կամ -στικώς prius existens, qui est, ens primus. Անդստին ʼի բնէ գոյաւոր. ինքնագոյ. որ էն. առաջին էն՝ աստուած. *Ինքն բարեգործօղն՝ ʼի բարւոջն ըստ գերազանցութեան նախագոյ: Ամենայն յաւիտենի եւ ժամանակի, եւ ամենայն զիա՛րդ եւ իցէ էի՝ նախագոյ սկիզբն եւ պատճառ: Եւ պարզաբար՝ որ ինչ զիա՛րդ եւ իցէ է՛՝ ʼի նախագոյէն եւ՛ է, եւ՛ հնարաւորի, եւ՛ ապրի. Դիոն. ածայ.: *Աստուած նախագո՛յ է, եւ գոլն ամենեցունց ʼի նմանէ է. Մաքս. ի դիոն.: *Քանզի որով ամենայնն, եւ՛ նախագոյ քան զամենայն հարկ է իմանալ: Որ կոչէն զոչէսն երբեմն ʼի գոյութիւն եւ ʼի լինելութիւն, նախագո՛յ է հարկաւորապէս. Պրպմ. ՟Լ՟Է: *Ոչ յումեքէ նախագոյէ ծնան հայր եւ որդի, զի եղբարք կարծեսցին, այլ՝ հայր սկիզբն է որդւոյ. Կիւրղ. գանձ.: Իսկ Շ. յկ. ՟Բ. *Զնախագոյս ամենայն զօրութեան նորա (այսինքն սատանայի) ընկճեացʼʼ. իմա՛, զնախկին հանգամանս կամ սպառազինութիւնս:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.