- ՆԱԽԵՐԳԱՆ
- (ի, աց.) NBH 2-0400 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 13c, 15c գ. որ եւ ՆԱԽԵՐԳՈՒԹԻՒՆ. Որպէս թէ սկզբնաւորութիւն երգոց եւ նուագածութեանց. ... այլ վարի որպէս Նախադուռն գործոց՝ մանաւանդ բանից. այն է առաջաբան. նախաշաւիղ. προοίμιον prooemium, praefatio, praeludium. առաջաբանութիւն. ... *Զնախերգանդ ընդունեցաք սքանչելապէս. զբանդ արդ մեզ ըստ կարգի կատարեա՛: Յառաջագոյնսն էր ամենայն նախերգան օրինացն. զի ʼի բանի ամենայն եւ որչափ ձայն հաղորդեալ է, նախերգանք իսկ գոն: Պարտ է ոչ անմասն առնել ʼի նախերգանէ. Պղատ. օրին.: *Յետ նախերգանին հարկաւոր է օրէնս ստորագրել. անդ: *Նախկինն է նախերգանն, եւ երկրորդ՝ արտադրութիւն իրացն: Անդուստ իսկ ʼի նախերգանէն պորփիւրի, որ սկսանի, ելոյր հարկաւորի քրիսաւորիէ: Ի նախերգանի նորին շարագրութեան. Անյաղթ ստորոգ. եւ Անյաղթ պորփ.: *Զոր օրինակ մարդ ʼի պատկերէն իւրմէ ճանաչի, սոյնպէս եւ գիրք ʼի նախերգանէն. Կրպտ. յռջբ. սարգ.: *Գրեաց զնախերգանս թղթոյն այսպէս. յորմզդէ առ վախտանգ ախոյեան տասն թագաւորաց խնդալ. Պտմ. վր.: *Որոյ նախերգանն՝ տրտնջական զտեղւոյ հարկի գործոյն. Արշ.: *Ա՛րդ սկսմունք են եւ նախերգանք առ զանազանութիւն պատուհասիցն, որ կան առաջի քո. Ճ. ՟Ա.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.