- ՆԱՀԱՏԱԿԻՄ
- (եցայ, եա՛ց կամ եա՛ կամ եցի՛ր.) NBH 2-0403 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c ձ. ἁθλέω, ἁθλεύω , ἁγωνιάω, -άζομαι certo, cetamen ineo, compugno, mala tolero, malis exerceor եւ այլն. Ճգնիլ. մրցիլ. մարտնչել. հանդիսանալ յասպարիզի. ախոյեան ելանել. յառաջ խաղալ. յարձակիլ. շահատակել. եւ Մարտիրոսանալ. ... *Յառաջ ինքն նահատակեցաւ (անցանել ընդ հեղեղատն), հապա զօրքն միագունդ զկնի փողեցան: Մի ʼի նոցանէ նահատակեցաւ յառաջագոյն: Ամենայն այր ինքնակամ նահատակեալ ʼի վերայ օրինացն: Միով շնչով նահատակիցիք ʼի հաւատս աւետարանին: Որք յաւետարանին նահատակեցան ընդ իս. եւ այլն: *Եթէ նահատակիցի ոք, չպսակի, եթէ ոչ ըստ օրինին նահատակիցի. Ոսկ. ՟բ. տիմ.: *Ոչ զօրէն քաջացն ըմբշական բազկամրցութեամբ նահատակին. Պիտ.: *Նահատակեցի՛ր ընդդէմ հանապազորդեան թշնամւոյն. Ճ. ՟Ա. եւ Առ որս.: *Զգեղեցիկ հանդէս նահատակեցի՛ր: Որք զառաքինութեան նահատակութիւնսն նահատակեցան. Փիլ. այլաբ. եւ Փիլ. նխ. ՟բ.: *Զնոյն նահատակութիւն նահատակեցաւ եւ աշխարհս հայոց. Եղիշ. ՟Ե: *Նահատակութիւնս բարի նահատակեցայ. Ոսկ. ղկ.: *Նահատակեցան ʼի յերկրի, եւ ʼի յերկինս պսակեցան: Որք նահատակեցան վասն քո ʼի մահ: Ի վերայ աստուածային քո օրինաց նահատակեցան: Ճգնեալ նահատակեցան յերկրի՝ յաղօթք ʼի պատերազմի: Նահատակեալք ճգնութեամբ ʼի փորձ զանազան տանջանաց: Արեամբ նահատակեալ, եւ այլն. Շար.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.