- ՆԱՓՈՐՏ
- (ի, կամ տան, ամբ, տունք.) NBH 2-0409 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 14c գ. (Ի դէպ գայ որպէս լծորդ՝ զանազան բառից հյ. եւ յն. տե՛ս եւ ՆԱՄՓՈՐՏ). Աղաբողոն. մեկնոց. թիկնոց. վերարկու. փիլոն. շուրջառ. *Տու՛ր ինձ զնափորտ քո. եւ ըստ բանի նորա մերկացեալ՝ ետ ցնա: Սփռեա՛ զնափորտ քո, եւ ա՛ռ: Սպիտակ նափորտամբ պատեալ. Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ի՟Զ: *Առեալ հատոր մի նափորտան՝ ծածկեցի զուս նորա. Վրք. հց. ձ: *Օծցէ զԵղիշէ նափորտամբն (այսինքն մաշկեկաւ). Եփր. թագ.: եւ Մծբ. ՟Զ: *Եղիա եւ զնափորտն անգամ՝ զոր ունէր, եւ զայն եւս թող աստէն. Եփր. աւետար.: *Մերկացուցին զպատմուճանն անկար, եւ նափորտն. Երզն. մտթ.: *Իջեալ նափորտամբն (իբր շապկաւ կամ կտաւով) միայն, եւ հողաթափովն՝ եկաց ʼի վերայ հանդերձին: Զնափորտն իւր արարեալ պատան՝ զսպեաց. Տէր Իսրայէլ. սեպտ. ՟Ի՟Զ. եւ Տէր Իսրայէլ. հոկտ. ՟Ի՟Թ.: *Ի վերայ սկուտեղն կայր նափորտ մի բեհեզեայ ծալեալ եւ եդեալ: Նափորտն բեհեզեայ, եւ գունդն ոսկի՝ որ կայր ʼի վերայ նափորտին, նշանակէ մինն զքահանայութիւն, եւ միւսն զթագաւորութիւն. Փարպ.: *Քահանայ եւ եպիսկոպոս իւրով նափորտամբն: Եպիսկոպոսն հանէ զեմիփոռոնն, եւ գայ առաջի սրբոյ սեղանոյն՝ միայն նափորտամբն. Պտրգ. աթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.