ՆՈՐՈԳԱՊԷՍ

ՆՈՐՈԳԱՊԷՍ
(-) NBH 2-0446 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 11c, 12c մ. νεοσφάτως, νεωστί recenter, recens, novo modo. որ եւ ՆՈՐՈԳ. Վերստին նորոգմամբ. եւ Այն ինչ. նոր. նորապէս. նոր օրինակաւ. դեռ նոր, նորանց, նոր կերպով. ... *Պահեա՛ դու յաւիտեան զայս նորոգապէս սրբութեամբ զտաճար քո. (յն. զնորոգ սրբեալ). ՟Բ. Մակ. ՟Ժ՟Դ. 36: *Արարածք նորա եմք ստեղծեալ նորոգապէս ʼի ձեռն տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի. Եփր. եփես.: *Գրեաց վասն յօժարութեան համբերութեան, որ մկրտէինն նորոգապէս. Եւս. պտմ. ՟Զ. 13: *Որ նորոգապէս ʼի հաւատալդ մատուցեալ ես. Կոչ. ՟Բ: *Նորոգապէս յարդարել զպատերազմ, կամ պայծառանալ, կամ ընդունել զպատիժ. Ասող.: Յհ. կթ.: Խոսրովիկ.: *Նորոգապէս բղխէք զնոսա ʼի սրտէ եւ ʼի մտաց ձերոց. Շ. ընդհ.: *Սէրն բորբոքեցաւ ʼի սիրտ նոցա նորոգապէս. Լմբ. համբ.: *Խորհուրդ Մարիամայ, զի նորոգապէս յղացաւ Քրիստոս յարգանդի նորաʼʼ. այսինքն նորահրաշ օրինակաւ. Եփր. թագ.: ՆՈՐՈԳԱՊԷՍ. ἁκριβῶς, ἁκριβέστερον, μετὰ ἁκριβείας accurate, diligenter. Ստուգագոյնս. հաւաստեաւ. անվրէպ. մեծաւ խնամով. *Երկրորդ ձայնիւն, նորոգապէս՝ զոր լուան, հաստատեսցէ: Եկաց հաստատուն՝ քննելով նորոգապէս: Արժա՛ն է զայսոսիկ նորոգապէս դիտել: Ի մի՛տ առցուք այսուհետեւ նորոգապէս զասացեալսն. Ոսկ. յհ. ՟Ա. 16. 19: ՟Բ. 20. 42:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Смотреть что такое "ՆՈՐՈԳԱՊԷՍ" в других словарях:

  • ԱՄՐԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 0075 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 12c ա. Որպէս ամուր. ա. անքոյթ. անվտանգ. ամրակառոյց. անմարտնչելի, անառիկ. ապահով. ... *Լերին նմանեցուցանէ, զի զամրական զանառիկ (յն. մի բառ, ἁκαταγώνιστος inexpugnabilis միտսն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՌԱԳԱՍՏԵՄ — (եցի.) NBH 1 0282 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 9c, 10c, 11c, 12c, 13c ն. καλύπτω velo, περικλείω circumcludo եւն. Ընդ առագաստիւ վարագուրի կամ հարսնարանի առնուլ պարփակել, իրօք կամ նմանութեամբ. *Շրջափակմամբ լուսեղէն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԵԾԱԾԱԽ — ( ) NBH 2 0236 Chronological Sequence: Unknown date, 11c, 12c Տ. ԲԱԶՄԱԾԱԽ. *Ի նորոգապէս շինեալն մեծածախ զարդուք: Մեծածախ աշխատութեամբ յարդարեալ. Ճ. ՟Ը.: Ասող. ՟Գ. 7: *Ո՛վ ծարաւիք եւ քաղցեալք, ձեզ սա (սուրբն մատթէոս) սեղան մեծածախ՝ անուշահամ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԻՐԺԵՄ — ( ) NBH 2 0825 Chronological Sequence: Early classical, 12c ՎԻՐԺԵԼ. Տ. ՎԻԺԵԼ. *Ջուրք նոր նորոգապէս, որ ʼի վիմէ անտի վիրժէին. Եփր. ՟ա. կոր.: *Յակնկալեացըն վրիպէին. եւ ʼի դարանցն վիրժէին (կամ վիրէին). Գր. տղ. յերուսաղէմ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»