- ՇԱՐԺԵՄ
- (եցի.) NBH 2-0472 Chronological Sequence: Early classical, 5c, 7c, 14c ն. κινέω moveo σείω, συσσείω, σαλεύω, -ομαι commoveo, concutio, impello, -or. (լծ. հյ. սարսել. եբր. շարէշ, թ. սարսմագ ... յն. սալէ՛ւօ եւ այլն.) Տալ զշարժ՝ այլում կամ ինքեան տեղափոխել դրդել. դրդուել. խախատել. տատանել. փոփոխել. ժաժել. ... *Շարժեսցեն կամ շարժէին զգլուխս իւրեանց: Շարժեցից զաշտանակս քո ʼի տեղւոջէ իւրմէ. կամ զերկիր, եւ զերկինս: Շրթունք իւր ոչ շարժէին: Որպէս շարժի եղէգն ʼի ջուր: Շարժեցաւ քաղաքն ամենայն: Ստուերք շարժեսցին: Ամենայն լերինք եւ կղզիք ʼի տեղւոյ իւրեանց շարժեցան: Նովաւ կեամք եւ շարժիմք եւ եմք. եւ այլն: *Որ շարժին եւ փոփոխի՝ չէ էական: Որ էն եւ շարժէ զամենայն, ինքն ոչ շարժի եւ ոչ փոփոխի. Եզնիկ.: *Ինչ՝ որ յառաջ քան զնոցա ժամանակն գործեցեալ է, մի՛ շարժեսցի. Կանոն.: ՇԱՐԺԵԼ ԶԱՄԵՆԱՅՆ ՔԱՐ. այսինքն Զամենայն հնարս հնարել. *Իսկ հայր նորա զասացեալ ինչ (այսինքն ըստ առածին), զամենայն քար շարժէր, զորդին իւր կամեցեալ ապրեցուցանել. Սոկր. ՟Ա. 2: Նմանութեամբ ստէպ ասի. Շարժել կամ շարժիլ ʼի բարկութիւն, ʼի ցանկութիւն, ʼի սէր, ʼի գութ, եւ այլն: *Խնդիր մեծ շարժի. Կիւրղ. ել.: *Յիշատակք իրացն ʼի մտացն շարժին. Երզն. մտթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.