ՇԻՋՈՒՑԱՆԵՄ

ՇԻՋՈՒՑԱՆԵՄ
(ջուցի. ջո՛.) NBH 2-0479 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 14c ն. σβέννυμι, σβεννύω, ἁποσβέννυμι , κατασβεννύω extinguo, exstinguo. Տալ շիջանիլ. անցուցանել զճրագն. հեղձուցանել զհուր. դադարեցուցանել. բառնալ. մեռուցանել. մարել, անցընել. ... *Շիջուցանեն զկայծակն իմ զմնացեալ: Զպատրոյկն առկայծեալ մի՛ շիջուսցէ: Ոչ շիջուսցես զճրագդ իսրայէլի: Ջուրք բազումք ոչ կարասցեն զսէր շիջուցանել: Վասն մեղաց դատաստանք յուզին, եւ այր խորագէտ շիջուցանէ զնա. եւ այլն: *Շիջո ʼի մէնջ զբոց հնոցին. Շար.: *Շիջուցանել զազդմունս չարին. Յճխ. ՟Ժ՟Ա: *Շիջուցին յինքեանց զբազմափայլ ճառագայթն աստուածպաշտութեան. Խոր. ՟Բ. 89: *Խզեաց զջիղսն, շիջոյց զլիրբ աչսն. Սեբեր. ՟Ժ՟Զ: *Միանգամայն եւ զնոսա յայն բարուց շիջուցանէ. Երզն. մտթ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»