ՇՆՈՐՀԱՒՈՐԵՄ

ՇՆՈՐՀԱՒՈՐԵՄ
(-) NBH 2-0484 Chronological Sequence: Unknown date, 6c, 12c, 13c, 14c ն. ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ. Որպէս Շնորհել. շնորհ ինչ առնել. եւ Շնորհօք զարդարել. *Պատուի ʼի կայսերէ՝ շնորհաւորեալ նմա զանուն պատրիարգութեանն. Վրդն. պտմ.: *Խոստովանի շնորհաւորեալ (այսինքն շնորհեալ գոլ) իմաստագունիւ բանիւ զհաւաքումն յերբեմն ժամանակի ʼի սա. Պիտ.: *Ունայնացաւ մարդանալով, որ ʼի լրութենէ իւրմէ զամենեսին զմեզ շնորհաւորեաց. Սարկ. հանգ.: ՇՆՈՐՀԱՒՈՐԵԼ. որպէս Շնորհաւո՛ր եւ բարենշան լիցի ասել. ... *Երբ գայր տարին եւ ʼի կատար ելանէր, ընծայք տային նաեւ սիրելեաց եւ ազգականաց, շնորհաւորելով զառաջիկայն, եւ զանցելոյն գոհանային. Վանակ. տարեմտ.: ՇՆՈՐՀԱՒՈՐԻԼ. Աւետիս իմն ընդունել. *Զգօն (սիմէոն ծերունին) շնորհաւորի. անճառս շնորհի մնայ. Տաղ.: Կամ Պայծառանալ եւ արտափայլել շնորհօք. *Զաճիլն ըստ մարմնոյ, զշնորհաւորիլն, զիաստնանալն. Սարկ. հանգ.: ՇՆՈՐՀԱՒՈՐԵԱԼ. Շնորհազարդեալ. շնորհալից. շնորհաւոր. եւ Աստուածահաճոյ. *Ենօք՝ շնորհաւորեալ: Զօրութեամբ մարմնոյն շնորհաւորեալ (սամփսոն). Փիլ. իմաստն. եւ Փիլ. սամփս.: *Ուրա՛խ լեր մարիամ սրբաբանեալ, կո՛յս շնորհաւորեալ. Ճ. ՟Գ.: *Տէր Ներսէս Շնորհաւորեալն վարդապետութեամբ՝ եղբայր տեառն Գրիգորի. Ոսկիփոր. այն է շնորհալին Ներսէս կլայեցի:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»