- ՇՈՒԹԱՓԵՄ
- (եցի.) NBH 2-0490 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c չ. σπεύδω studeo, festino, propero. Շտապիլ. ճեպել. ստիպաւ շարժել զանձն. աճապարել. արագել. փութալ. վաղվաղել. շուտ՝ չուստ շարժիլ. ... *Է՛ որ ջանայ եւ վաստակէ եւ շութափէ. Սիր. ՟Ժ՟Ա. 11: *Ոչ այնչափ ինչ շութափեաց մտրակել զերիվարն: Ոչ շութափեաց հետեւել նկոցա. Խոր. ՟Բ. 82. 85: *Աւելի ինչ շութափելոյ. Ոսկ. մ. ՟Բ. 7: *Զստէպ այսր անդր զշութափել մշակին. Պիտ.: *Կէսքն շութափեն, կէսքն հպատակութիւն մատուցանեն. Վեցօր. ՟Ե: *Առ ծուլութեան շութափեալք՝ թողուն զքարոզս զայս. Խոսր.: *Ախոյանայորձակքն զմիմեամբք շութափէին. Արծր. ՟Գ. 11: ն. ՇՈՒԹԱՓԵԼ. ն. Շուտով թափել ʼի բաց. փութով շորթել. *Շութափեալ զնա ʼի ժանեաց գազանին՝ ելեալ գնաց. Արծր. ՟Դ. 7:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.