- ՈՐԴԵԿՈՏՈՐ
- (-) NBH 2-0529 Chronological Sequence: Early classical, 12c ա.գ. τεκνοφόνος, τέκνων φονεύς, ἁτεκνόω, -ομαι liberorum interfectio, vel caedes, liberis orbo, -or. Ուր իցէ կոտորումն որդւոց, եւ զրկումն ի զաւակաց. եւ անզաւակել, իլ. *Դառնացեալք ոգւով իբրեւ զարջ մի որդեկոտոր ի վայրի: Զորդեկոտոր նուէրսն: Զորդեկոտորոն զանողորմս: Զորօրինակ որդեկոտոր արար սուր քո զկանայս, նոյնպէս որդեկոտոր լիցի ի կանանց մայր քո. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Է. 8: Իմ. ՟Ժ՟Դ. 23: ՟Ժ՟Բ. 5: ՟Ա. Թագ. ՟Ժ՟Ե. 33. *Ի լինել որթոյն որդեկոտոր ի գարնանային ժամանակի եւ յարտասուելն՝ եկին տունկք ամենայն մխիթարել զնա. Մխ. առակ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.