ՈՐԹԱԳԼՈՒԽ

ՈՐԹԱԳԼՈՒԽ
(գլխոյ, ոց. եւ գլխի, աց.) NBH 2-0530 Chronological Sequence: Early classical գ. Գլուխ որթու, կամ ունօղ զգլուխ որթու. որպիսի էր կուռքն յովայ իսիդեայ առ եգիպտացիս. եւ ձուլածոյ որթն յանապատի, եւ երինջքն յերոբովամու. զի եւ սոքա Որթագլուխ կոչին. ըստ որում գլուխք նոցին առաւել երեւէին երկրպագուաց յերեսաց կողմանէ. *Խաղացին վերտեցին առաջի որթագլխոյն: Եւ յերոբովամ որթագլուխ արար յերկրպագութիւն նոցա, որպէս երկիր պագանէին յեգիպտոս: Մի՛ երկիրպագցեն որթագլխոյ դիցն եգիպտացւոց. Մծբ. ՟Ժ՟Գ: *Զոր ինչ հեբրայեցիքն որթագլխին վկայէին: Արար նա երկուս որթագլուխս ձուլածոյս: Արար ոչ մի որթագլուխ, այլ՝ երկուս: Դարձուցանել զնոսա յերկրպագութիւն որթագլխացն: Հաշտեցոյց մովսէս զաստուած ընդ երկրպագուսն ձուլածոյ որթագլխին. Եփր. թագ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»