- ՈՒԽՏԵՄ
- (եցի.) NBH 2-0543 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c ն. διατίθημι dispono, constituo, decerno, pango διαμαρτύρομαι testor, testificor. Ուխտ դնել. խոստանալ. դաշինս կռել. կտակ առնել. առաջադրել. որոշել. դնել վկայութիւն. ... ՈՒԽՏԵԼ՝ աստուծոյ առ մարդիկ. *Տէր աստուած մեր ուխտեաց մեզ ուխտ ի քորէբ. ոչ եթէ հարցն ձերոց ուխտեաց տէր զուխտն զայն, այլ ձեզ: Ահա այս արիւն է ուխտին, զոր ուխտեաց տէր ընդ ձեզ: Ուխտին՝ զոր ուխտեաց աստուած ընդ հարսն մեր: Զվկայութիւնս նորա՝ զոր ուխտեաց նոցա, ոչ պահեցին: Դու ինքնին ուխտեցեր մեզ: Եւ ես ուխտեմ ձեզ, որպէս եւ հայր իմ ուխտեաց ինձ զարքայութիւն. եւ այլն: ՈՒԽՏԵԼ՝ մարդոյ առ աստուած. εὕχομαι voveo, oro διαστέλλω discerno. *Ուխտեաց յակոբ ուխտ: Ուխտեաց իսրայէլ ուխտ տեառն: Արասցես՝ որպէս ուխտեցեր աստուծոյ քում: Զենին զոհս տեառն, եւ ուխտեցին ուխտս: Ըստ ուխտելոյ շրթանց իւրոց: Զսրբութեանն օրէնս միաբանութեամբ ուխտէին. եւ այլն: *Մանուկն սամուէլ ուխտեցաւ յառաջագոյն առաջի տեառն». այսինքն նուիրեցաւ. Տօնակ.: *Դադարել արժան է եպիսկոպոսի՝ յո՛ր եկեղեցի ի սկզբանէ յաստուծոյ (կամ աստուծոյ) ուխտեցաւ եւ օծաւ. Կանոն.: ՈՒԽՏԵԼ՝ մարդոյ առ մարդ. συμφωνέω consono, consentio. *Ուխտեա՛ ընդ մեզ ուխտ, եւ ծառայեսցուք քեզ: Անարգեաց զամենայն բանսն, զոր ուխտեաց նմա, եւ օտարանայր ի նմանէ: Ուխտեցին քահանայքն չառնուլ արծաթ, եւ ոչ կազմել զեբեդեկ. եւ այլն: *Ուխտէր այլ ոչ եւս տեսանել զաշխարհն հայոց. Փարպ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.