- ՈՒԾԱՆԱՄ
- (ացայ.) NBH 2-0543 Chronological Sequence: Early classical, 6c, 12c չ. (Ի բառէս Ոյծ, ցուրտ, զով, պաղ.) ἁποσκληρύνομαι, ἁποκλῆμι induresco, exaresco. Հովանալ. ցրտանալ. պաղիլ. չորանալ. պնդանալ. օտարանալ. պաղիլ. *Ուծացաւ յորդւոց իւրոց իբրեւ ոչ յիւրմէ. Յոբ. ՟Լ՟Թ. 16: *Մահու վայր ի քեզ բունեալ ... որում յայտնի հետեւանք՝ հասարակաց ի քեզ փոփոխմունք, եւ ի ժամանակի ընդ գարշապարսդ դրացւոյդ է ուծանալ (այսինքն պաղիլ եւ մեռանիլ. Անյաղթ հց. իմ.: *Տեսանէ զաննիւթ փառքն, եւ ուծացեալ հրաժարէ ի մարմնականէս: Թէ երկիւղ միայն լինի (առանց սիրոյ աստուծոյ), ուծանամք ի նմանէ. Լմբ. սղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.