- ՈՒՍՈՒՑԱՆԵՄ
- (սուցի. սո՛.) NBH 2-0556 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 13c ն. διδάσκω, ἑκδιδάσκω doceo, edoceo. Տալ ուսանել եւ գիտել. վարդապետել. վարժել. կրթել. սորվեցնել. ... *Լո՛ւր իրաւանց եւ դատաստանաց, զոր ես ուսուցանեմ քեզ այսօր առնել: Ուսուսջի՛ք որդւոց ձերոց: Ուսուցից զբանս իմ ձեզ: Զշաւիղս քո ուսո՛ ինձ: Ուսուցանես հեղոց զճանապարհս քո: Ուսուցեր զձեռս իմ ի պատերազմ: Զկտակարանս իւր ուսուցանէ նոցա: Ուսուցէ՛ք զիս, եւ ես լռեցից. եւ այլն: *Զամենայն չարիս դատարկութիւնն ուսոյց. Ոսկ. մ. ՟Բ. 10: *Զլռութիւն հաւանութիւն լեալ ուսուցանէ առակն. Առ որս. ՟Ժ՟Դ: *Հարք ոչ ծնանելովն միայն են հարք, այլ զի եւ կարգս պիտանիս ուսուսցեն որդւոց. Գէ. ես.: Յունական ոճով լինի եւ կրկին հյց. խնդ. *Կամեցաւ ուսուցանել զտգէտսն՝ զծած կեալ խորհուրդսն». իմա՛, տգիտաց. Կոչ. ՟Ժ՟Ա. (հին տպ. զտգէտսն՝ տալով նոցա): *Ոչ երբէք ուսուցի զոք զայն ինչ, զոր նախ ես ոչ արարի. (տպ. ումեք.) Վրք. հց. ՟Բ: *Ուսուցանել առ հասարակ զբնաւս զարս եւ զկանայս՝ զուսմունս մոգուցն. Փարպ.: կր. Նովին յն. ոճով. կր. իբր Ուսանել. տե՛ս եւ ՎԱՐԴԱՊԵՏԻՄ. *Զանկարծականն ուսուցանիցիս: Որք զհաւատալն ի մի աստուած հայր ամենակալ ուսուցեալ լինին. Սեբեր. ՟Դ: Կոչ. ՟Ժ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.