- ՉԱՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ
- (-) NBH 2-0563 Chronological Sequence: Unknown date, 10c, 11c, 14c գ. Չարախօսութիւն. բան չար. եւ Լուտանք. հայհոյութիւն. յիշոցք. *Նզովեսցին բռնաւորին չարաբանութիւնք. Նար. ղ: *Հեռի լինելով իմ յայսքան չարաբանութեանց (որ լինին ի սեղանս), յայնժամ ուրախանամ. Վրք. ոսկ.: *Հրաժարեա՛ց ի դատելոյ զընկերն, եւ յամենայն չարաբանութեանց. Վրք. հց. ՟Ե: *Ոչ զհայհոյչացն հնարաւոր չարաբանութիւն կապտեցեր. Նար. ՟Լ՟Զ: *Զարհուրեցաւ երկիր ի տեառն երկայնմտութենէն, եւ ի ծառային չարաբանութենէ. Բրսղ. մրկ.: *Հրեայք կարծէին չարաբանութեամբն իւրեանց վախճանել զճշմարիտ իմաստութիւնն՝ որ է Քրիստոս. Լծ. կոչ.: *Չարաբանութիւն, այսինքն զբարութիւն ընկերին, թէ՛ բան՝ թէ՛ գործ, ի չարն փոխարկել. Կիր. երզն. խր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.