- ՊԱՅՄԱՆԱՒՈՐ
- (ի, աց.) NBH 2-0595 Chronological Sequence: Early classical, 7c ա. Որ ինչ ունի զպայման. ուխտական. վճռական. սահմանեալ. օրինաւոր. թէական. *Կարգ լուսաւորութեան, կանոնք պայմանաւորք (վճռեալք ʼի ժող. Նիկիոյ). Ագաթ.: *Պայմանաւոր չափով բաժանին բաշխին (ջուրք) ընդ ամենայն կողմանս. Վեցօր. ՟Դ: *(Յիսուս ʼի վերջին ընթրիսն) այսպիսի անբաւ բարերարութեամբ պայմանաւոր խօսս արարեալ ըստ նոցա տկարութեանն. Արշ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.