ՊԱՐԱՊՆԴԵՄ

ՊԱՐԱՊՆԴԵՄ
(եցի.) NBH 2-0629 Chronological Sequence: Unknown date, 8c, 11c, 13c, 14c ն. περιδέω circumligo, obligo ἑνδιασφίγγω constringo. Շուրջանակի պնդել. ամրապնդել. պատել. զսպել. կաշկանդել. կապել. կապկըպել. *Պարապնդեցաւ կարանօք եօթանդիսակ վարս գլխոյ նորա. Եղիշ. դտ.: *Բարակ չուանօք պարապնդեցին զմարմինս նոցա: Արկեալ զոմոփորոնն ʼի փողսն, եւ տյնու պարապնդեալ զփողսն՝ խեղդամահ արարին զնա. Տէր Իսրայէլ. դեկտ. ՟Ժ՟Բ.: Ճ. ՟Բ.: *Զբոլորն առ միմեանս եւ առ ինքն նախախնամաբար պարապնդէ. Մաքս. եկեղ.: *Առաքեալ հրեշտակ, եւ թեւ նամակին պարապնդեալ, եւ կնիք կապարեայ մակ կոփեալ՝ ապողինար առ կռօնոս. Մագ. ՟Ծ՟Ա: *Որ լուծիչդ ես կապելո՛ց, եւ այն՝ զորդիս մահապարտաց, եւ կամ կարկամութեամբ պարապնդեալս. Երզն. մտթ.: *Զբարձրանալն ʼի խաչին եւ պարապնդիլ բեւեռօք. Մաշտ. յորմէ եւ Յհ. գառն.: *Ննջեր խաւարազդած խորհրդովք պարապնդեալ ʼի մահճիս. Անան. ի յովնան.: *Շախկապ իմն տրամախոհութեան պարապնդեալ սկզբմունս առաջարկութեան. Մագ. ՟Կ՟Ա: *Պսակն պարապնդեալ (յայտ առնէ) զզուգական պատիւ երրորդութեան. Յհ. իմ. եկեղ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»