- ՋԱԽՋԱԽ
- (-) NBH 2-0668 Chronological Sequence: Early classical, 8c, 10c ա. ՋԱԽՋԱԽ կամ ՋԱՂՋԱԽ. Որպէս ջախջախեալ. ջախեալ. մանրեալ. խորտակեալ. τεθλασμένος, συντριβόμενος, συντριβής contusus, contritus, fractus. կոտրտած. ... *Յուսացեալ ես ʼի ցուպն եղեգնեայ ʼի ջախջախ (կամ ջաղջախ) եգիպտացին. Ես. ՟Լ՟Զ. 6: *Անօթ մի ջաղջախ անպիտան անկեալ դնիցի. Թղթ. բարուք.: *Մի կողմ թագաւորութեանն հզօր կայցէ, եւ ʼի նմանէ եղիցի ջախջախն (յն. ջախջախեալն). Դան. ՟Բ. 42: Նմանութեամբ կցկտուր. փուտ. անպիտան. ստայօդ. սեթեւեթեալ. կոտրտուած ծռմռկած. որ եւ ՋԱԽՋԱԽՈՒՆ ասի. *Ի բազում եւ ʼի ջաղջախ խօսից անտի եբրայեցւոց. Եփր. տիտ.: *Խելայեղ եւ ջախջախ մտածութեամբ: սու՛տ համարեսջիր լինել զքոյինդ ջախջախ եւ սխտլականդ խորհրդոյ իմաստ. Յհ. իմ. երեւ.: *Զլոյծ եւ զջախջախ եւ զշեղտամեղտ անգանելիս եւ զգնացս չընդունիմք. Կանոն.: *Զխարդաւանս ջախջախս նմա հնարէ մատուցանել. Յհ. կթ.: գ. ՋԱԽՋԱԽՔ գ. Տ. ջախջախանք. *Ջոլիրս ջախջախս ջարդոցաց ʼի վերայ զօրու նորա ածէր. Յհ. կթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.