- ՋՐԱՀԵՂՁ
- (-) NBH 2-0677 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 10c, 11c, 12c ա. ՋՐԱՀԵՂՁ ՋՐԱՀԵՂՁԻԿ ՋՐԱՀԵՂՁՈՅՑ. Ջրով կամ ʼի ջուր հեղձեալ , հեղձուցեալ, եւ հեղձուցիչ. որպէս եւ բայիւ՝ է ջրով հեղձուցանել կամ հեղձնուլ. ջրի մեջ խղդել՝ խղդուիլ. ... *Յետջրահեղձն լինելոյ շնչականացն. Յհ. կթ.: *Սահանաբաց անձրեւովքն ջրահեղձիկ սատակեաց. Ճշ.: *Զհեղեղամած մարդիկ ջրահեղձոյց դարին յօրինակ առեալ. Ագաթ.: *Ի ջրահեղձռյց ամենակործանն դարու. Նար. ՟Ձ՟Է: *Ջրահեղձոյց զտղայսն առնէր: Փարաւովն ջուրց վիշապ կոչի յաղագս ջրահեղձոյց զմանկունսն առնելոյ. Արշ.: *Ջրահեղձոյց արար զայրիւր. Լաստ. ՟Թ: *Զորս ջրահեղձոյցս արար: Ջրահեղձոյցք եղեն. Սարգ. յկ. ՟Թ. եւ Սարգ. ՟ա. պետ. ՟Դ: *Ջրահեղձոյց կորնչէր. Կանոն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.