- ՍԱՂԱՄԱՆԴՐ
- (ի, աց.) NBH 2-0689 Chronological Sequence: 6c, 7c, 12c, 13c, 14c գ. ՍԱՂԱՄԱՆԴՐ կամ ՍԱԼԱՄԱՆԴՐ եւ ՍԱՂԱՄԱՆԴՐԱՅ. Նոյն եւ յն. լտ. σαλαμάνδρα salamandra. թ. սէմինտէր ... Ազգ սողնոյ՝ որպէս զմողէզ կամ զկովագիաց. որ ասի տոկալ ʼի մէջ հրոյ առ ժամանակ մի. *Սաղամանդրացն պատմութիւն. սաղամանդրն կենդանի ինչ է, մեծութեամբ է այնչափ՝ քան զոր կովածուծն կոչեն, եւ կամ որպէս փոքր ցամաքային կոկորդելոս. եւ է կենդանին այն ցուրտ բնութեամբ գերագոյն քան զբան. իբր զի ʼի հուր մտանելով նորա՝ շիջանիլ բոցոյն, եւ նման ոչ այրել. Նոննոս.: *Սաղամանդր գազան ինչ է , որ նման է կովիգեցի. անցանէ ընդ հուր, եւ շիջուցանէ. Խոր. աշխարհ.: *Սաղամանդր՝ հրոյ շիջուցիչ. Վրդն. ծն.: *Սաղամանդր կենդանի ոչ վնասի ʼի հրոյ, այլ շիջուցանէ զհուր. Բրսղ. մրկ.: *Սաղամինտր կայծանայ, եւ ոչ այրի. Վանակ. հց.: *Մինն հուր կերակրի ʼի յետնա կղզին սիւկիլիայ, եւ ոչ ծախի. որոյ անուն է սալամանդրա. Լմբ. իմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.