- ՍԱՒԱՌՆԻՄ
- (եցայ.) NBH 2-0703 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 12c ձ. πτερίσσομαι (որ եւ թեւաւորիլ). alas quatio, alis strepo, volando alas agito. որ եւ ՍԱՒԱՌՆԱՆԱԼ. Բանալ տարածել եւ բախել զթեւս ʼի թռչիս. թեւապարել. թեւակոխել. սլանալ. ... *Թեւք իւրեանց տարածեալ՝ սաւառնէին ընդ միմեանս: Լսէի զձայն թեւոց նոցա ʼի սաւառնելն՝ իբրեւ զձայն ջուրց բազմաց: Տեսի ձայն թեւոց գազանացն սաւառնելոց ընդ միմեանս. Եզեկ. ՟Ա. 23. 24: ՟Գ. 13: *Ի քո սպառնալեաց ահիդ պակուցման սաւառնին սերոբէք, ամփոփին քերոբէք. Նար. ՟Ղ՟Ա. (այն է թեւասքօղել երկու թեւօք՝ բացեալ զայն թեւսն): *Սաւառնին (պարակցութեամբ) ընդ հողեղէնքս՝ ջոկք անմահիցըն հրեղինաց. Տաղ.: *Սրովբէք սաւառնեալ՝ զթեւսն տարածեալ: Բազէ բարձրացեալ՝ թեւօք սաւառնեալ. Գանձ.: *Հոգին սուրբ հոլաթեւ սաւառնեալ՝ էջ ʼի յիսուս: Յանկարծահաս հնչմամբ սաւառնեալ՝ աղաւնակերպ տեսլեամբ երեւեալ. Տօնակ.: Գանձ.: *Ի պարտիզէն՝ ուր կապեցաւն նախատանօք, անտի սաւառնեալ շքեղացեալ ճանապարհ առնէր ընդ ամպս գարշապարօք. Լմբ. համբ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.