- ՍԻՐԵՄ
- (եցի.) NBH 2-0715 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c ն. ἁγαπάω, φιλέω . (որ եւ համբուրել). στέργω amo, diligo. Սիրով բերիլ առ ոք կամ առ իմն. ախորժել. հաճիլ. բարեկամանալ. յարիլ. ընտրել. սէր ցուցանել. գգուել. գթասիրել. ... *Սիրեսցես զտէր աստուած քո յամենայն սրտէ եւ յամենայն աճնէ քումմէ: Սիրեսցես զընկեր քո իբրեւ զանձն քո սիրեցից զքեզ տէր: Նախ նա սիրեաց զմեզ: Որ սիրեաց զիս: Ինքն իսկ հայր սիրէ զձեզ, զի դուք զիս սիրեցիք: Սիրեսջիք զմիմեանս, որպէս եւ ես զձեզ սիրեցի. եւ այլն: *Աստուած առաւել եւս սիրէ զմեզ՝ քան թէ մեք զանձինս. Ոսկ. մ. ՟Բ. 21: *Սիրեսցուք զնա, զի սիրեսցէ զմեզ. Եփր. պհ.: Սիրեցին զարարիչն, եւ սիրեցան ʼի նմանէ. Յճխ. ՟Բ: *Ահա սիրեցէք զեկեղեցիս, եւ սիրեցայք յեկեղեցւոյ. Փարպ.: *Դու ինքնին ասացեր՝ զքեզ սիրողին սիրիլ ʼի հօրէն եւ ʼի քէն: Սիրելն զառաքինութիւն՝ զանձն է սիրել (իսկապէս). Խոսր.: *Քանզի ինքն կարի յոյժ սիրեաց զմեզ, նոյնպէս կամի եւ ինքն ʼի մէնջ սիրել. Ոսկ. մ. ՟Բ. 10: *Զի եթէ ոք ʼի թագաւորէն սիրեսցի քան զամենեսին՝ երանելի է, որ յաստուծոյն սի սիրեսցի սերտ սէր (այսինքն սիրով), ի՞մ ինիք արժանի լինիցի. Ոսկ. եբր.: *Սէրն՝ (այսինքն որով) սիրեցեր զիս, ʼի նոսա իցէ, եւ ես ʼի նոսա. Յհ. ՟Ժ՟Է. 26: *Մի հաւատք էր ամենեցուն, զմի սէր սիրէին զքրիստոս: Քորքն երկոքեան զմի սէր սիրէին զտէրն, եւ զմի գիտութիւն արբին երկոքեանն. Մամբր.: *Սիրէին լսել զուսումն՝ զոր ոչ գիտէին. Տօնակ.: *Տալ զաստեացս (իրս) ատել հոգւով, զանտեացն սիրել. Տաղ.: *Ամենայն մեղք վասն յոյժ անձին իւրոյ բարեկամութեան լինիցի. զի կուրացեալ իցէ առ սիրեցեալն սիրողն. Պղատ. օրին. ՟Է: *Կոչեալ զեղբարսն՝ սիրեաց զնոսա, եւ կերակրեացʼʼ. այսինքն սէր արար. Վրք. հց. ՟Ժ՟Դ: *Ընդէ՞ր սիրի ախտն՝ ախտ ելով. պատիրն տեսակաւ պարտեալ. Անյաղթ հց. իմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.