ՍԽՐԱՆԱՄ

ՍԽՐԱՆԱՄ
(ացայ.) NBH 2-0718 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 12c չ. θαυμάζω, ἁποθαυμάζω miror, admiror. Սքանչանալ. հրաշանալ. հիանալ. պակնուլ. արմըննալ. ... *Ի ժամանակի փրկութեան զարթեաւ, եւ սխրացեալ՝ յոչինչ երկիւղէ. Սիր. ՟Խ. 7: *Զի յաղագս արուեստին եւ գեղեցկութեան սխրանայցես ընդ արարչին. Ոսկ. մրգր. ՟Բ: *Ո՞վ ոչ սխրասցի եւ սքանչանայ ʼի վերայ անճառ անօէնութեանն: Սքանչացեալ ընդ անհասութիւն խորհրդոյն՝ սխրանայր. Բրս. ղկ.: *Զարմացաւ սխրացաւ, վասն զի ետես զզօրագլուխն. Եփր. թագ.: *Իսկ ո՞վ ʼի վերայ ասացելոցս ոչ սխրասցի. գործի սպասման, եւ նոյն գործի կենաց: Ընդ որ յաւէտ իմն սխրացեալ: Սխրացեալ զարմանային ընդ պատիւ բնութեանս մերոյ. Անյաղթ բարձր.: Յհ. կթ.: Սարգ. ՟ա. պետ. ՟Բ: *Գործ է մեծահոգութեան՝ ոչ սխրանալ ընդ փափկութիւն եւ ընդ հեշտութիւն, եւ ոչ ընդ իշխանութիւն, եւ ոչ ընդ յաղթութիւն մարտիցն. Արիստ. առաք.: *Ով որ սխրանայք ընդ արքունեացըն փառս, հայեցէք ʼի վեր. Լմբ. տաղ հրեշտ.: Իսկ յասելն՝ *Յորժամ ուրախացուսցէ զծնողս, պատուօք սխրասցի աստուած. Պղատ. օրին. ՟Ժ՟Ա. պիտի ընթեռնուլ, *Պատուօքս խրախասցի աստուածʼʼ. զի ի յն. գրի γηθέω gaudeo, laetor.

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»