- ՍՊԱՍԵԱԿ
- (եկի, կաց.) NBH 2-0737 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c ա.գ. (յն. պէսպէս.) որ եւ ՍՊԱՍԻԿ. Սպասարար. խնամակալ. հոգատար. առընթերակաց. պաշտօնեայ. դայեակ. հիւանդապահ. *Կարգեաց աղքատ կանանց մանկաբարձս եւ սպասեակս. Հ=Յ. նոյ. ՟Ժ՟Ա. եւ ՃՃ.: *Կանայք առ երկունսն զսպասեակսն ատամացեն. Ոսկ. մ. ՟Ա. 18: *Եկեալ սպասեակն՝ տեսեալ զարմացաւ. Վրք. հց. ձ: սպասեակ. Այն՝ որ սպասեալ մնայ՝ որպէս դէտ, պահապան, եւ դարանակալ. *Ոչ գործոյ կարօտէր դրախտն, եւ ոչ սպասեկի. քանզի ո՞ էր՝ որ դրժելոցն էր: Եթէ զօրութիւն ոգւոց փոխեսցի, աստուածպաշտութիւն զսպասեակ զնստական անկարութիւն եւ ամպարշտութիւն հարկ է ակն ունել: Բազումս ունելով զդարանամուտ սպասեակսն. Փիլ.: 3
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.