- ՍՏԱՄՈՔ
- (ի, աց.) NBH 2-0741 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 12c - ՍՏԱՄՈՔ ՍՏԱՄՈՔՍ. Բառ յն. սդօ՛մախօս, իբրու բերան. στόμαχος stomachus, ventriculus, orificium. Պարկ ի մէջ կրծոց կախեալ զորկորոյ ի վայր, ընդունարան եւ եփարան կերակրոց. որոյ ստորին կողմն կոչի խախացոց. ... *Սակաւիկ մի եւ գինի խառնեսջի՛ր վասն ստամոքսի եւ ստէպ հիւանդութեանց. ՟Ա. Տիմ. ՟Է. 23: *Սիրտ եւ ստամոք: Գործարանք են կերակրականին՝ բերանն եւ ստամոքն եւ որովայնն: Գործեալ կերակուրն առաքի յորովայնն ի ձեռն ստամոքին. քանզի ստամոքսն ոչ միայն գործարան է կարօտութեան, այլ եւ ճանապարհ կերակրոյն. Նիւս. բն.: *Ծանրացաւ ստամոքս իմ, եւ ցաւագնիմ: Ոչ ունիմ ինչ առողջութիւն ստամոքսի: Ոչ գոյ յիս ստամոքս կերակրոյ. Վրք. հց. ՟Ժ՟Ա. ՟Ժ՟Դ: *Ճանաչել զոյժ հիւանդին, եւ ապա տալ զդեղն. զի մի՛ ծանրացուցեալ զստամոքսն՝ նողկտայցէ. Շ. թղթ.: *Չարիքն փոխանակ մաղասոյ եղծանիցեն զմտացն ստամոքսն. Լմբ. պտրգ.: Լայնաբար, որպէս Արտաքին կողմն ստամոքսին. լանջք. կուրծք. փոր. որովայն. *Լանջքն ուռուցեալ մինչեւ ի ստամոքն իջին: Հրացեալ շամփրովք զթիկունսն եւ ստամոքսն այրեցին: Ուժգին գան հարին բրովք մինչեւ բացան ստամոքսն. Հ=Յ. մայ. ՟Ժ՟Ը.: Հ=Յ. յունիս. ՟Զ.: Հ=Յ. յուլ. ՟Ժ՟Գ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.