ՍՏԵՂԾԱՆԵՄ

ՍՏԵՂԾԱՆԵՄ
(ստեղծի, ծեալ. ծօղ.) NBH 2-0744 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c ն. ՍՏԵՂԾԱՆԵՄ. որ եւ ՍՏԵՂԾՈՒԼ ռմկ. ստեղծել. κτίζω creo, condo πλάσσω, -ττω formo, fingo. տե՛ս եւ ԱՌՆԵԼ. ποιέω . Նոր ինչ կազմել, հնարել, կերպարանել. ձեւացուցանել. որպէս առնել աստուծոյ զամենայն յոչնչէ. արարչագործել. հաստել. ... *Ստեղծ տէր աստուած զմարդն հող յերկրէ: Եւ ստեղծ եւս տէր աստուած զամենայն գազանս վայրի, եւ զամենայն թռչունս երկնից: Միթէ ի զո՞ւր ինչ ստեղծեր զամենայն որդիս մարդկան: Զգարուն եւ զամառն դու ստեղծեր. եւ այլն: *Աստուած ի բարիս եստեղծ (կամ էստեղծ) զիս. Իսիւք.: *Այսօր գըթայ հայրըն վերին, եւ արարչին մայր ստեղծանէ (զկոյսն մարիամ). Տաղ.: *Ստեղծողին մայր. Շար.: ՍՏԵՂԾԱՆԵԼ. πλάσσω, αναπλάσσω, διαπλάσσω, κατασκευάζω, ἑξευρίσκω fingo, effingo, perfingo եւն. Հնարել մարդկային ճարտարութեամբ յօրինել. կազմել. ձուլել. քանդակել. նիւթել. կցկցել. յօդել. կեղծել. շինել. ... *Ստեղծանէին եւ դրօշէին զսնոտիս: Ստեղծին զնա ձուլածոյ՝ երեւոյթ սուտ: Ստեղծանէ անօթ: Կուժ մի ստեղծեալ ի կաւոյ. եւ այլն: *Ճշմարտապէս, եւ ոչինչ ստեղծանելով՝ ունի զբարութիւն. Պղատ. օրին. ՟Ա: *Զայս ամենայն ստեղծցո՛ւք ի միտս, եւ յեղյեղեսցուք. Ոսկ. մ. ՟Բ. 28: *Ձեռօքն ստեղծանէր ի մոմոյ նաւս, եւ մարդիկս մոմեղէնս. Պտմ. աղեքս.: *Մարդակերպ ստեղծանին հրեշտակք (ի պատկերս, ի տեսիլս, եւ ի բանս գրոց). Մաքս. ի դիոն.: *Յարուցեալ յաղօթիցն՝ եստեղծ զնշանագիրս մեր. Խոր. ՟Գ. 53:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Смотреть что такое "ՍՏԵՂԾԱՆԵՄ" в других словарях:

  • ԱՆԱՊԱԿԱՆԱՆԱՄ — (ացեալ.) NBH 2 1043 Chronological Sequence: Unknown date չ. ԱՆԱՊԱԿԱՆԱՆԱԼ. անապական պահիլ. անեղծ՝ սուրբ՝ անարատ գտանիլ. *Ստեղծանեմ ոչ ʼի կորուստ ապականութեան, այլ անապականաւ գործեցեալք անապականացեալքն՝ ʼի նոյն պատկեր նորագին փառաց ʼի փառս. Պիտառ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»