- ՍՏՈՐՈԳԵՄ
- (եցի.) NBH 2-0751 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 12c, 13c, 15c ն. որ է որպէս յն ըստոգել, κατηγορέω praedico, dico, tribuo, adscribo. Ստորասել՝ մանաւանդ տրամաբանօրէն. ընծայել ումեք կամ հաստատել զյորջորջումն ինչ զիմեքէ. յայտնել: Տե՛ս Արիստ. ստորոգ. ստէպ: *Միաւորութիւն զմերձենալն միայն ստորոգէ. այլ թէ առ ինչ մերձեցաւ, զայն ոչ յայտնէ. Դամասկ. (ուր եւ ստէպ գրի՝ Ստորոգունի, իբր ստորոգի): *Ստորոգի. որպէս դնել ենթակայ կամ ստորեւ զմարդն, եւ ոգել այսինքն ասել զկենդանին ի վերայ նորա. հիբար, մարդն է կենդանի. եւ ոմն կենդանի է մարդ. Մխ. ապար.: *Ամենայն համանգամայն ի նա ստորոգի, եւ ոչինչ է յամենայն: Զամենայն ստորոգէ (զաստուծոյ՝ սուրբ գիրն), եւ որպէս զմի օրհնաբանէ զնա. Դիոն. ածայ. ՟Է. ՟Ժ՟Գ: *Նմին նման ասէ պօղոս՝ զօրինացն ստորոգելով գրաւորութիւն. Արծր. ՟Գ. 6: *Ուր ստորոգողն արիստոտէլ (այսինքն ճառօղն զտասն ստորոգութեանց), տասն բանիւ գրողն էի. Շ. վիպ.: ՍՏՈՐՈԳԵԼ. ըստ հոմաձայնութեան յն. κατηγορέω . Չարախօսել. ամբաստանել. պարսաւել. բամբասել. *Քերթողքն մեծ զօրութիւն ունին առ կարծիսն, կա՛մ բարեբանելով, կամ ստորոգելով. Պղատ. մինովս.: *Են այսոքիկ ըստորոգողք բազում, եւ բազում ժամանակաւ իսկ ըստորոգեալք. Պղատ. սոկր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.