- ՍՏՈՒԱՐԱՆԱՄ
- (ացայ.) NBH 2-0752 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 13c չ. παχύνομαι incrassor, pinguesco. Թանձրանալ. թաւանալ. յօրանալ. վարսաւորիլ. մեծանալ. հաստընալ. ուռճանալ, հարըստնալ. *Գիրացաւ ստուարացաւ (յն մի բայ): Ստուարացան մեծացան (յն. մեծացան հարստացան). Օր. ՟Լ՟Բ. 15: Երեմ. ՟Ե. 27: *Ստուարացեալ էք դուք ընչիւք: Ստուարացեալ են նոքա (բարի) կենօք. Ոսկ. ՟բ. կոր.: *Ոչ յոսկերաց ստուարացելոց. Եղիշ. դտ.: *Անհոգութեամբ եւ հեշտութեամբ ստուարացեալք. Շ. ընդհ.: *Հեռացո՛ զթախիծն ստուարացեալ. Սկեւռ. աղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.