ՍՏՈՒԵՐԱՑՈՒՑԱՆԵՄ

ՍՏՈՒԵՐԱՑՈՒՑԱՆԵՄ
(ցուցի.) NBH 2-0754 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 9c, 10c, 13c ն. σκιάζω, ἑπισκιάζω, συσκιάζω , ὐποσκιάζω adumbro, obscuro, subobscuro, sublustrem reddo. Տալ ստուերանալ. նսեմացուցանել. մթացուցանել. քօղարկել. պատրուակել. մթնցընել, ծածկել, գոցել. *ԾԾածկեաց նետաձգութեամբն, եւ ստուերացոյց զարեգակն: Ոչ երբէք ստուերացուցանէ զլոյս ողորմութեան քո՝ խաւար սրտմտութեան: Թէ զաչացս պատուհանս ստուերացուսցես. Խոր. ՟Բ. 12: Նար. ՟Ե. ՟Ժ՟Զ: *Այլանդակ իրացն շամանդաղ ստուերացուցեալ ծմակեցոյց (զաչս): Թանձր ծխով զշուրջանակի վայրսն ստուերացուցեալ. Փիլ. ՟ժ. բան.: *Ստուերացուցանեն զմտացն լուսաւոր շարժմունս. Նանայ.: *Զպատկերն աստուծոյ ստուերացուցեալ փոխեցին ըստ բազում մասանց. Իսիւք.: *Ստուերացուցանեն քեզ զնա. Եւագր. ՟Ժ՟Բ: *Ստուերացուցանել զիրս չէ հնար, զի երեւելի նշան եղեւ ի ձեռն դոցա: Մի՛ երկնչիր, եթէ պարտ է լռութեամբ ստուերացուցանել զյանցանսն. Ոսկ. գծ.: Բրս. ծն.: Եւ Շուք տալ նկարուց. եւ Ծարրել զաչս. *(Զպատկերն կամ զնկարն) ըստ խառնուածոյն զնստագոյն ձեւոցն ստուերացուցանելով: Ծարրօքն ստուերացուցանեն զնստագոյնս աչացն. Նիւս. կազմ.: Լծ. ածաբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»