- ՍՐԲԱԶՆԱԿԱՏԱՐ
- (-) NBH 2-0759 Chronological Sequence: 8c, 11c, 13c ա. ἰεροτελεστής sacra perficiens, initiator, praeceptor sanctus. Կատարօղ սրբազան պաշտամանց եւ խորհրդոց. նուիրակատար. սրբազնագործ. սուրբ վարդապետ կամ հայրապետ. *Մովսէս օրինականն սրբազնակատար: (Յռեթէոս) աստուածային սրբազնակատարն մեր. Դիոն. եկեղ. եւ Դիոն. ածայ.: *Զվսեմականն մականունութիւն սրբազնակատար ընկալեալ քո բոլորն հարց պետականութեանց. Մագ. ՟Ի՟Թ: Սրբազնակատար կաթողիկոսն տէր սուրբ գրիգոր լուսաւորիչն. Թղթ. դաշ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.