ՎԱՅՐԵՆԱՆԱՄ

ՎԱՅՐԵՆԱՆԱՄ
(ացեալ.) NBH 2-0781 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c չ. ՎԱՅՐԵՆԱՆԱԼ. βαρβαρόομαι barbarus fio ἁγριόομαι efferor. Լինել իբրեւ զվայրենի գազանս կամ զբարբարոսս. կատաղիլ. գազանանալ. օտարանալ ʼի մարդկութենէ. *Անտիոքոս արքայ առաւել վայրենացեալ խորհրդովք գայր. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Գ. 9: *Զվայրենացեալ սիրտն դարձոյց ʼի մարդկային բնութիւն. Եղիշ. ՟Գ: *Ամենեքեան վայրենացեալք են. Վրք. հց. ՟Ժ՟Թ: *Վայրենացաւ երբեմն նաբուքոդոնոսոր. Ոսկ. ես.: *Մեծագոյնն ցանկութիւն յաղթելով՝ ʼի բաց վայրենանալով, ընչից անյագ, եւ անեզր ստացուածոց տռփութիւն. Պղատ. օրին. ՟Թ: *Ծով վայրենացեալ յառաջին ընտանի եւ խաղաղ բնութենէն. Սարգ. յկ. ՟Բ:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»