- ԱՆՄԻՋՈՑ
- (-) NBH 1-0203 Chronological Sequence: Unknown date, 8c, 13c, 14c ա.մ. Նոյն ընդ վվ. *Բան աստուծոյ կենդանւոյ, անմիջոց եւ անախտ ծնունդ ʼի սրտէ նորա. Մարաթ.: *Պարզս եւ անմիջոց ճառագայթս լուսափայլեալս. Դիոն. երկն.: *Անմիջոց զանդանօր լուսաւորութիւն տեսանիցէ պայծառագոյ աչօք. Ոսկ. լուս.: *Աղաչէ մերձիլ առ աստուած անմիջոց, զի չունիցի ինչ մեղաց արգել. Վրդն. սղ.: *Բնակարան է սատանայի, եղբայր եւ ընկեր նորա անմիջոց. Ոսկիփոր.: ա. ԱՆՄԻՋՈՑ. ա. որպէս Անմիջակ. *Է՛ ինչ՝ որ անմիջոց կոչեն, եւ է՛ ինչ՝ որ միջոցաւ. արդ անմիջոց՝ ողջութիւն եւ հիւանդութիւն, քանզի ոչինչ է ʼի միջի սոցա. իսկ միջոցաւ զարդարութիւն գոլ ասեն եւ զանիրաւութիւն. վասն զի ոչ ամենայն մարդ բոլորովիմբ արդար կամ անիրաւ է. Կիւրղ. գանձ.: մ. ԱՆՄԻՋՈՑ. մ. որպէս Անդադար. անընդհատ. առանց միջոց տալոյ. *Որպէս կապարճ լցայ կարճօք եւ իժօք, որ անմիջոց խոցեն եւ մորմոքեն զհոգիս իմ. Մարաթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.