- ՎԱՌԵՄ 2
- (-) NBH 2-0784 Chronological Sequence: Early classical, 10c, 12c - ՎԱՌԵԼ ՎԱՌԻԼ. ὀπλίζω, ἑνοπλίζω, καθοπλίζω, -ομαι armo, -or; armis instruo, -or περιζώννυμι praecingo, -or. Սպառազինել, իլ. հանդերձել զինու զարդու, կազմել պատրաստել. եւ Քաջալերել կամ արծարծանել զոգի ʼի պատերազմ. եւ Գօտեւորիլ. ... *Վառեցէ՛ք ʼի ձէնջ արս՝ ճակատել առաջի տեառն ʼի վերայ մադիամու: Զմի մի ʼի նոցանէ առաւել վառէր մխիթարութեան բանիւք՝ քան զինուքն: Առցէ սպառազինութիւն զնախանձ իւր, եւ վառեսցէ զարարածս առ ʼի խնդրելոյ զվրէժս ʼի թշնամեաց: Վառեցարուք անցէ՛ք առաջի եղբարց ձերոց: Անցցեն վառեալք եւ կազմեալք առաջի տեառն ʼի պատերազմ: Անցցէ ձեր ամենայն վառեալ ընդ յորդանան: Վառեալք զինու: Արքն վառեալք: Վառեսցարու՛ք պատրաստեցարու՛ք: Քրիստոսի չարչարիլն մարմնով վասն մեր, եւ դուք ʼի նոյն միտս վառեցարու՛ք. եւ այլն: *Ի զէն զինուորութեան Քրիստոսի զինքեանս վառեալ. Յհ. կթ.: *Դարձեալ վառեալ առ նա չարին՝ զիւր մեքենայս բազմագունին. Յիսուս որդի.: *Ամուր վառեաց զնոսա, եւ երկաթիս գործեաց. Ոսկ. մ. ՟Բ. 8: ՎԱՌԵԼ. որպէս Զարդարել, պճնել. յարել ʼի զարդ. (իբր յն. ա՛բդօ՝ որ է վառել, եւ յարել.) *Յորժամ կին մարդ զամենայն ինչ զառնն առեալ՝ զանդամօքն վառիցէ, տառապանք են առնն: Յորժամ զոսկին ʼի գլուխ եւ յականջս եւ ʼի բազուկս վառիցէ, կարճին այնուհետեւ ձեռք առնն յողորմութիւն. Ոսկ. ես.: ՎԱՌԵԼ (ըստ կրկին նշ.) Գրգռել ո՛ր եւ է օրինակաւ. *Սովն բռնադատեալ յորովայն՝ վառէ զաջ գողոյն կարկառուլ ʼի քո տուն. Ոսկ. մ. ՟Ա. 9: ՎԱՌԵԱԼ. Որպէս Սպառազէն. ὀπλίτης, ἕνοπλος, πάνοπλος armatus եւ այլն. Տ. ՎԱՌԵԼ ըստ ՟բ. նշ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.