- ՎԵՐԱԹԵՒԵՄ
- (եցի.) NBH 2-0804 Chronological Sequence: Unknown date, 7c, 8c, 9c, 10c, 12c չ. ἁνάπτημι, ἁναπτερέομαι sursum volo. Ի վեր կոյս թեւապարել, թեւակոխել. թռչել. վերանալ. ʼի վեր դիմել. բարձրանալ. ամբառնալ. *Յերկինս վերաթեւել: Վերաթեւեալ ընդ առաջ քրիստոսի: Վերաթեւել ʼի տեղի անկելոց հրեշտակաց: Վերաթեւեալ ելանէ յանմարմնականացն դադարս: Առ փրկչական մարմինն վերաթեւեալ ամբարձցիս: Վերաթեւեալ ʼի վերին աշտարակն սիոն. Նեղոս.: եւ Ճ. ՟Գ.: Շար.: Զքր. կթ.: Յհ. իմ. ատ. եւ Յհ. իմ. երեւ.: Յհ. կթ.: *Զոտս՝ որ ընդ օդս վերաթեւէ, տկար բնութիւն կտաւոց կապէ. Շ. խոստով.: *Մարախ նախ քան զվերաթեւելն՝ լերկ. իսկ յորժամ վերաթեւեալ բարձրասցի, յայնժամ վաղվաղակի օդական է. Ճ. ՟Ը.: ն. ՎԵՐԱԹԵՒԵԼ. ն. Ի վեր թռուցանել. եւ Ամբառնալ զձայն. վերերգել. *Եւ ընդ ինքեան վերաթեւեաց՝ զհոգիս մարդկան հօր ընծայեաց. Շ. խոստ.: *Բազմանուագ ձայնիւք զերաժշտականացն վերաթեւեն նուագ. Սհկ. կթ. արմաւ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.