- ՏԱՂՏԿԱՄ
- (ացայ, կա՛, կամ ացի՛ր.) NBH 2-0840 Chronological Sequence: Early classical, 8c, 10c, 11c, 12c - ՏԱՂՏԿԱՄ կամ ՏԱՂՏԿԱՆԱՄ. προαχθίζω, -ομαι , ἅχθομαι, βαρύνομαι infensus sum, abhorreo, graviter sive moleste fero ἁποδυσπετέω stomachor. Տաղտուկ համարել զիմն իբր աղտեղի եւ ախտաւոր, եւ դժուարին եւ ձանձրալի. գարշիլ. յետս քարշիլ. նողկտալ, զզուիլ. խորշիլ. տաղտապիլ. դժուարիլ. նեղիլ. ծանր համարել. յափրանալ. գանիլ, քաշուիլ, պեղրիլ, ձանձրանալ, դժարը գալ. *Ընդ այլ տաղտկամք: Զի մի՛ տաղտկայցէք ʼի նեղութիւնս յայսոսիկ: Տաղտկասջիք յերեսաց անօրէնութեանց ձերոց: Տաղտկացաւ երկիրն ʼի բնակչաց իւրոց: Ի հրամնաց իմոց տաղտկացաւ անձն նոցա: Տաղտկացայ ազգաւն այնուիկ: Յումմէ՞ տաղտկացաւ, եւ այլն: *Տաղտկամ իբրեւ ʼի գարշելեաց. Նիւս. թէոդոր.: *Ատեա՛ զպզերգութիւն, տաղտկա՛ ʼի չարութենէ: Մի՛ տաղտկալ եւ մի՛ վհատել: Եփր. Արծր.: *Որ սովորն իցէ նեղութեան՞ չտաղտկայ ինչ ընդ ճնշելն: Զի՞նչ դիւրին քան զուտելն կայցէ. այլ բազումք առ զմայլութեան (գինւով) եւ ընդ ուտելն տաղտկան. Ոսկ. ՟ա. թես. ՟Թ. եւ Ոսկ. եբր.: Կամ *Զի մի՛ տաղտկանայցէ եւ ձեօք երկիրն ʼի պղծել ձեր զնա, որպէս տաղտկացաւ ազգօքն՝ որ էին յառաջ քան զձեզ: Յիւրաւանց իմոց տաղտկանայցեն անձինք ձեր. եւ այլն: *Սկսաւ ողողանել յանառակ ցանկութիւնս, մինչեւ տաղտկանալ (ʼի նմանէ) ամենայն նախարարացն: Եթէ ես այսպէս տաղտկանամ ընդ այսր բանի թիւրութիւն, քանի՞սն առաւել Աստուած. Խոր. ՟Գ. 63: Լմբ. պտրգ.: *Ընդ թթուութեան նռնենոյն տաղտկացաւ թզենի. Մխ. առակ.: կր. Իբր կր. Տաղտկալի լինել. *Տաղտկացաւ բանն արքայի՝ առ յովաբայ. ՟Ա. Մնաց. ՟Ի՟Ա. 6: *Այսոքիկ (զարդք) յաւուրս հարսնութեան վայելեն, բայց յետոյ տաղտկանան. (յն. թարշամին.) Ոսկ. յհ. ՟Բ. 15:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.