ՏԱՂՏԿԱՑՈՒՑԱՆԵՄ

ՏԱՂՏԿԱՑՈՒՑԱՆԵՄ
(ցուցի.) NBH 2-0841 Chronological Sequence: 5c, 8c, 11c, 12c, 14c ն. προσοχθέω offendo ἑκλύω dissolvo եւ այլն: Տալ տաղտկանալ. տաղտկալի կացուցանել. զզուեցուցանել. գարշեցուցանել. ձանձրացուցանել. գանեցնել, զզուեցնել, ձանձրացնել. *Զզարդ մարմնոյ յերկարութիւն ժամանակի տաղտկացուցանէ. Ոսկ. յհ. ՟Բ. 15: *Եւ այնոցիկ մանաւանդ թէ լուրն զլսելիս մեր տաղտկացուցանէր. Խոր. ՟Ա. 31: *Հանապազ զսիրտն տաղտկացուցանեն նողկալովն. Մանդ. ՟Ժ՟Է: *Դեռ ընդ յարկաւ մարմնոյս եմք, որ ծանծանայ եւ տաղտկացուցանէ զմեզ: Մի՛ բազմութեամբ բանիցս զլսելիսն աստուծոյ տաղտկացուցանել. Լմբ. սղ.: Երզն. մտթ.: *Ոչ շլմորեցոյց զմիտս յայլեւայլ բանիցն եւ տաղտկացոյց: Եւ զերկիրն մի՛ տաղտկացուցանիցնես (անխնայ վարելով). Կիւրղ. ծն. եւ Կիւրղ. օրին.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»