- ՏԱՆՋԵՄ
- (եցի.) NBH 2-0844 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 14c ն. βασανίζω crucio, affligo, torqueo δέρω excorio. Խոշտանգել. չարչարել. ցաւս եւ հարուածս ʼի վերայ հասուցանել. չարչրկել, պատժել. ... *Տանջեցեր զհակառակորդսն: Զայն որ պարտն իցէ տանջելոյ՝ տանջեցեր: Յաչս մարդկան տանջեցան: Որովք մեղանչէ ոք, նովիմբք (կամ նոքիմբք) եւ տանջի: Անհնարին տանջանօք տանջիս: Անդամալոյծչարաչար տանջեալ: Եկիր տարաժամ տանջել զմեզ: Զիւր սուրբ ոգիսն՝ նոցա անօրէն գնացիւքն տանջէր: Զոմն տանջեցին, զոմն սպանին: Ի ժողովուրդս իւրեանց տանջեսցեն զմեզ: Ի ժողովուրդս տանջիցիք. եւ այլն: *Տանջեաց զամենեսեան մահուամբ. Եղիշ. ՟Բ: *Ո՞վ խորհրդոց չարեաց, վասն առ ժամ մի մեղաց հանգստեան՝ զանմահ տանջանս տանջիմ. (իմա՛, անմահ տանջանօք.) Սեբեր. ՟Ժ. կամ Բրս. մկրտ.: *Տանջին զանմահ մահն: Զանհնարին տանջանս տանջի. Յճխ. ՟Ի: Երզն. մտթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.