- ՏԿԱՐԱՆԱՄ
- (ացայ.) NBH 2-0880 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 12c չ. ἁσθενέω, ἑξασθενέω infirmor, imbecillis sum Տկար եւ անկարօղ գտանիլ. թափիլ. յուժոյ. նուազիլ. յետնիլ. լքանիլ. հիւանդանալ. ախտանալ. ուժէ ինկնալ, վատուժնալ, անճրկիլ, հիւանդընալ, զայիֆնալ. *Տկարացայց, եւ եղէց իբրեւ զմի ʼի մարդկանէ: Տկարացան ձեռամբ եւ զարհուրեցան: Աչք իմ տկարացան յաղքատութենէ: Ծանկք իմ տկարացան ʼի պահոց: Տկարացան ʼի նոսա լեզուք նոցա: Աղեղունք հզօրաց տկարացան: Տունն դաւթի երթայր եւ զօրանայր, եւ տունն սաւուղայ երթայր եւ տկարանայր. եւ այլն: *Խնամ տանել բեկելոյն, տկարացելոյն: Զտկարանալս մարմնով ինձ յիշեցուցանէ: Տկարացեալ է ʼի կանայս: Մի՛ երկբայիր եւ տկարանար ʼի հաւատոց: Տկարացան ʼի յօրինաց ճանապարհէն. Խոսր. Մանդ.: Փարպ.: Շ. թղթ.: Մխ. երեմ.: *Տկարացաւ եւ նա առ օրէնս սիրոյն. Լմբ. ատ.: ՏԿԱՐԱՆԱԼ. Տկարամիտ լինել. գայթակղիլ. *Եւ զի ոչ մկրտեցաւ, տկարանայր (ընդ անլուայ ուտելն): Մի՛ ոք տկարասցի վասն մարմնոյն. Իգն.: ՏԿԱՐԱՆԱԼ. ἁδυνατέω impotens sum. ԱՆձեռնահաս կամ անբաւական լինել. անկարանալ առնել. չկարել. չբաւել. *Ոչ տկարացեալ ʼի պատերազմի տալ զմպարիշտս ընդ ձեռամբ արդարոց: Եթէ աղքատայցէ եղբայր քո, եւ տկարանայցէ ձեռօք: Ամպարիշտք տկարասցին ʼի չարիս. եւ այլն: *Թէ տկարասցին ոմանք իմանալ զորդւոյ ծնունդն: Հեզ լինել տկարանան: Տկարանայր եկեղեցին ամփոփել զնոսա. Կիւրղ. գանձ.: Լմբ. ատ. եւ Լմբ. պտրգ.: *Միթէ տկարանայ առ փոխարէնսն: Արդեօք տկարացա՞ւ զծածուկս սրտի քոյ գիտել. Լմբ. պտրգ.: դիմազ. ՏԿԱՐԱՆԱՑ. դիմազ. ἁδυνάτει impossibile est, fieri nequit. Անհնարին կամ անկարելի է. *Տէ՛ր, ոչ տկարանայ քեզ ապրեցուցանել բազմօք եւ սակաւուք: Միթէ տկարանայցէ՞ ա՛ռ զաստուծոյ բան: Տկարանայ ինչ ոչ քեզ: Ոչինչ տկարանայ քեզ: Զի ոչ տկարասցի առ յաստուծոյ (կամ առ ʼի յաստուծոյ, կամ առ աստուծոյ) ամենայն բան. եւ այլն: *Այն՝ որում տկարանայ եւ ոչինչ. Իգն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.