ՏՆԿԵՄ

ՏՆԿԵՄ
(եցի.) NBH 2-0885 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 11c, 12c, 13c ն. φυτεύω planto, complanto, novello, semino. գրի եւ ՏՆԳԵԼ. տունկ արկանել ʼի հող. արմատացուցանել. տնկովք զարդարել. սերմանել. ցանել. ... *Տնկեաց աստուած զդրախտն յեդեմ ընդ արեւելս: Նոյ տնկեաց այգի: Տնկեաց աբրաամ տունկ առ ջրհորովն երդման: Մի՛ տնկեսցես անտառս զամենայն փայ տի առ սեղանովն տեառն աստուծոյ քոյ: Ես տնկեցի, ապօղոս ջուր ետ, այլ աստուած աճեցոյց. եւ այլն: *Ծառն՝ տնկողին է, եւ վայելչուին՝ խնամոց նորա. եւ դու ոչ ծանեար, եւ պտուղ նմա ոչ ետուր. Վրդն. դան.: ՏՆԿԵԼ՝ այլաբանութեամբ. καταφυτεύω, καταπήγνυμι colloco, defigo, constituo եւն. Հաստել, հաստատել. կարգել. ʼի բնէ տպաւորել, կամ յետոյ մուծանել. *Որպէս զի թէ՝ որ տնկեսցես զնոսա ʼի լեառն ժառանգութեան քոյ: Տնկեա՛ դու զժողովուրդ քո ʼի տեղի սրբութեան քոյ: Տնկեցից զնոսա, եւ ոչ խլեցից: Մոլորութիւն ʼի տան տեառն տնկեցին. եւ այլն: *Տնգեցին հերձուած ʼի մէջ հաւատացելոց: Ի ջուրն տնկեաց հրամանն տեառն զգնալոյն բնութիւն. Ճ. ՟Ա.: Վրդն. ծն.: *Օրէնքն մարդիկ տկար տնկէին ʼի քահանայութիւն. Եփր. եբր.: *Աղեքսանդրացւոց եկեղեցւոյն եպիսկոպոս տնկի յոստոս. Եւս. քր. ՟Բ: *Տնկին ʼի թիկունս նորա վէրք անբժշկելիք. Հ. կիլիկ. (որպէս ռմկ. բուսնիլ ): *Հիւանդութիւնք տնկին ʼի մարդիկ: Յայլ ցանկութեանց սա տկար է. զի ոչ ʼի սկզբանէ տնկեցաւ ʼի մեզ. Ոսկ. յհ. ՟Ա: 21: ՟Բ. 19: *Յիւրաքանչիւր բարս տնկեալ է ընտրողութիւն: Ի բնական օրինաց՝ որ ʼի միտսն տնկեալ է. Բրս. հց.: Եզնիկ.: *Անարգեցան զոհք եւ պատարագք, եւ փոխանակ նոցա աղօթքն տնկեցան. Մծբ. ՟Դ. (տպ. ընտրեցան):

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Смотреть что такое "ՏՆԿԵՄ" в других словарях:

  • ԵՂԻՃ — (եղըճոյ կամ եղճի.) NBH 1 0655 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c գ. κνίδη, κνίς, ἁκαλήφη urtica. գրի եւ ԵՂԻՆՋ. ասի եւ իբր ռմկ. Աղինճ, Աղիճ, Աղիջ, Աղիջիկ, Եղիճիկ, Եղեճուկ. Խոտ, որոյ տերեւքն ի մի կողմն լի են մանր եւ բարակ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»