ՑԱՆՑԵՄ

ՑԱՆՑԵՄ
(եցի.) NBH 2-0910 Chronological Sequence: Unknown date, 7c, 8c, 12c, 13c, 14c ն. Ցանցիւ որսալ՝ պաշարել՝ ըմբռնել. ուռկանել. ցանց արկանել առ որսալ, եւ Ի վեր կամ ʼի դուրս հանել իբր ցնցմամբ. *Թո՛ղ զուռկանսդ, եւ զտիեզերս ցանցեա՛. Ոսկ. ղկ.: *Զմարդիկ ցանցեցեր, ուռկանաւ հաներ. Գանձ.: *Որ ոչ ցանկայ ոսկւոյ, ոչ ցանցէ զնա ագահութեամբն սատանայ: Զի թէ ʼի մանկութիւնն զգուշանամ, յերիտասարդութիւնն ցանցեն. թէ եւ անդ ամրանամ, ʼի ծերութիւնն ցանցեն. դու Աստուած մեր զերծո՛ զմեզ ʼի ցանցէ որսողացն: Աբիսողոմ ցանցեցաւ յաղթահարեալ զօրօքն: Դաւիթ ցանցեցաւ աչօքն ʼի տեսութիւն կնոջն ուրիայ. Լմբ. սղ. Լմբ. առակ. Լմբ. ժղ.: *Որ զխորս գետոցն ոչ ժամանեն որսալ, զեզերսն ցանցեն. Արշ.: *Սաստկութեամբ ուժոյն զիւրեաւ ցանցեալ՝ ʼի ճահ դիպեցուցանէր զերսայրին. Խոր. ՟Բ. 82: *Ցանցեա՛ ʼի վհէն յաւիտենից (կարթիւ սիրոյդ) զգինս արեան իսկակցին քո: Ցանցեա՛ շրջապետական աջովդ քո զհերատեալ հէգս յերամս քո սուրբ. Բենիկ.: *Գայլն անկաւ յորոգայթ, եւ սկսաւ ցանցել (կամ ցնցտել) յայսկոյս եւ յայնկոյս. եւ աղուէսն ասէ, ընդ նոյնդ եւ ես ցանցեցի երբեմն, եւ ոչ զերծայ. Ոսկիփոր. (որ է ոճ ռմկ. իբր թ. չապալանմագ ):

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»