- ՑՄԱԽ
- (ի.) NBH 2-0914 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 13c, 18c գ. Թուփ անպտուղ՝ բարակ եւ նրբին տերեւովք, որ են դառն յոյժ (իբր թ. սապր ) եւ սատակիչ թոչնոց եւ ճճեաց եւ մնոց խաշանց. վարի եւ ʼի դեղորայս. *Եկեալ ʼի գետն՝ գտանեն զջուրն դառնագոյն քան զցմախ. Պտմ. աղեքս.: *Ո՛չ ամենայն բանջար ուտելի է. որպէս ցմախ. Վրդն. ծն.: *Մայր մինչ կամիցի հատանել զմանուկն ʼի ստենէ, ցմախ արկանէ ʼի վերայ ստեանցն. եւ զի՞նչ է ցմախն. յիշատակ մահուն է եւ տանջանացն յաւիտենից. Վրք. հց. ՟Զ: *Եթէ ցմախ արկանէ (յիւղն) լինի ցմախ իւղ. իսկ եթէ խնդամոլ արկցէ, լինի խնդամոլ իւղ. Եփր. ի յովսէփ.: Իսկ Բժշկարան. եւ Հին բռ. գրի. *Ցմախ, քունտօռ. կամ ցմախտակ, քունտուս կամ քորդոսʼʼ: Եւ ʼի բառս Գաղիան. *Սեղուա, կամ սեղուտ. ցմամ, կամ ցմախʼʼ. ուր Լեհ.
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.