- ՑՆԾԱՄ
- (ացայ, կամ ացի, ա.) NBH 2-0914 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 13c չ. ἁγαλλιάομαι, χαίρω, σκιρτάω exulto, laetor, gaudeo, gestio, salto, tripudio. Խնդալ յոյժ. որախանալ. խրախ լինել. բերկրիլ, զուարճանալ հանդերձ դնդմամբ կամ թնդմամբ սրտի՝ ցնցմամբ մարմնոյ եւ հնչմամբ ձայնի. հրճուիլ կայառիլ. խայտալ. խնտալ, ուրախանալ ցնծումով, ճխալ, ուրախութենէն ցաթկրտել. ... *Ուրա՛խ եղիցին երկինք, եւ ցնծասցէ երկիր: Մի՛ տայք զայդ աւետիս, զի մի՛ ցնծասցեն յամբարտաւանութեան խօսից իւրեանց: Ցնծացէ՛ք առաջի նորա դողութեամբ: Ցնծացայց ʼի քեզ. կամ ʼի փրկութեան քում: Ցնծասցեն դստրք յուդայ վասն իրաւանց քոց տէր: Ցնծասցեն ոսկերք իմ տառապեալք, կամ շրթունք իմ: Ցնծասցէ լեզու իմ յարդարութեան քում: Ցնծացայ ես ʼի բանս քո որպէս այն՝ որ գտանէ աւար բազում: Սիրտ իմ եւ մարմին իմ ցնծասցեն առ Աստուած կենդանի: Արդարութեամբ քով ցնծասցեն: Ցնծացայց ʼի վերայ Երուսաղէմի: Ցնծացաւ հոգի իմ յԱստուած փրկիչ իմ: Ցնծացաւ Յիսուս հոգւովն սրբով: Սուրբք քո ցնծալով ցնծասցեն: Ցնծասցեն դաշտք: Լերինք ցնծացէ՛ք: Լերինք ցնծացին որպէս խոյք: Բարձից զձայն խրախճանաց, եւ զձայն ցնծացելոց. եւ այլն: *Սուրբ երրորդութիւնն ցնծացեալ բերկրի յանտրտմական յիւրում էութեան: Բերկրեալ ցնծան ʼի յաւիտենական ուրախութիւնսն. Եղիշ. ՟Ա: Խոսր.: *Ցնծայ, եւ ուրախ եղեւ սիրտ նորա. Եփր. ծն.: *Ցնծացին հովիւքն յաւետիսն խաշամբք իւրեանց. Եփր. ի ծն. քրիստոսի.: *Ի մոլորելն մեր տխրեցան, եւ ʼի գիւտն ցնծացին. Սկեւռ. ես.: *Զսորա զօր տօնին զյիշատակ քաջութեանն ցնծան (այսինքն ցնծութեամբ կատարեն). Բուզ. ՟Գ. 6:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.