- ՓԱՂԱՂԵՄ
- (եցի.) NBH 2-0925 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 12c, 13c ն. καταφάγω, κατεσθίω, δακνύω excedo, devoro. Լափել՝ չարաչար ուտելով. ծախել. վատնել. ճարակել, ճարակիլ. գիշատել. *Ուտելով եւ փաղաղելով զկէս մարմնոցն սորա: Խածատեն զմիմեանս, եւ փաղաղեն՝ ʼի բաց հատանելով զռընգունս եւ զականջս: Որք զօրէն եթիայց ամանալով փաղաղեն, մինչեւ յոսկերացն նոցա անգամ ուտել. իսկ զայլսն լափատեն. Փիլ. այլաբ. եւ Փիլ. տեսական.: *Առիւծք եւ արջունքն եկեալ՝ զոտսն լիզուին, սուրբքն աղերսէին նոցա զինքեանս փաղաղել. Տաղ ի յակոբայ.: *Որ զհայրենիսն փաղաղեաց, եւ եղջերն ցանկայր. Ոսկ. ՟ա. կոր.: *Որ զիմ տղայս վայելչական՝ փաղաղեցեր զերդ զգազան. Շ. եդես.: *Զուրուք արդար մարմին ցեց եւ որդն ոչ փաղաղեաց. Վանակ. յոբ.: *Իբրեւ զժանտախտ եղեալ ամենեցուն՝ փաղաղել, եւ յինքն զամենեսեան դարձուցանել. Սարգ. ՟ա. յհ. ՟Գ: *Զանազան ախտիցն յոլովութիւն ընդ մարմին փաղաղեալ ապականիցէ. Կանոն.: ՓԱՂԱՂԵԼ. φλέγω, καταφλέγω comburo, inflammo. Բոցակիզել. տոչորել. *Առնէ զբաբելոնական բոցոյն կիրս, որ շուրջանակի փաղազէր բարձրանալովն: Զօրէն հրոյ մտեալ փաղաղէր զբոլոր բնութիւնն: Զաշխարհ ամենայն արեգակն փաղաղէ. Առ որս. ՟Ա: Պիտ.: Լմբ. սղ.: Ի կրկիկն նշանակութիւս անխտիր բերի ասելն. *Զօրէն ցոլացեալ բոցոյ անյագաբար զերկաքանչիւրոցն փաղաղէ դարմանս որովայնամոլ շուայտութեամբ: Էր զի ʼի տար աշխարհի գտեալ զայրն՝ զարարսն փաղաղէր. Պիտ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.